Ալյոնա Կիշ
Ալյոնա Կիշ | |
---|---|
Ծնվել է | 1889 |
Ծննդավայր | Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1949 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարչուհի |
Alena Kish Վիքիպահեստում |
Ալյոնա Կիշ (բելառուս․՝ Алена Андрэеўна Кіш, 1889, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - 1949), 20-րդ դարի բելառուս նկարչուհի, պրիմիտիվիստ, ձեռագործ գորգեր ստեղծող վարպետ։ Կյանքի զգալի մասն անց է կացրել գյուղից գյուղ շրջելով և տեղացիների համար գորգեր պատրաստելով, երբեմն նույնիսկ մի կտոր հացի դիմաց[1]։ Ապրուստի միջոցներ հայթայթելը նրա համար ավելի է դժվարացել, երբ տարածաշրջանում շահագործման է հանձնվել գորգագործական ֆաբրիկան, որի արտադրանքը հագեցրել է տեղական շուկան։ Ալյոնան, որ չուներ իր ընտանիքը և ապրում էր քրոջ մոտ, վերջ է տվել իր կյանքին՝ նետվելով գետը։ Ողբերգական մահվանից տասնամյակներ անց միայն՝ 1970-ական թվականներին նա նկարիչ-արվեստագետի ճանաչում ու համբավ է ձեռք բերել. կազմակերպվել է նկարիչների, արվեստի գործերի հավաքորդների ջանքերով ի մի բերված աշխատանքների առաջին ցուցահանդեսը, որը մեծ հաջողություն է ունեցել, արժանացել թե՛ արվեստասեր հասարակության և թե՛ քննադատների, արվեստաբանների ջերմ ընդունելությանն ու դրվատանքին[2][3]։
2013 թվականի դեկտեմբերին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում՝ Միխայիլ Սավիցկու անվան պատկերասրահում կազմակերպվել է նկարչուհու գործերի ևս մեկ հաջողված ցուցահանդես, որը նախապատրաստել էր արվեստաբան Տատյանա Բեմբելը՝ բելառուսցի մեկենաս Կոնստանտին Ծերեթելու համագործակցությամբ[4][5]։ Ներկայացվել է նկարչուհու՝ «Զասլավլ» պատմամշակութային թանգարան-արգելոցում պահվող աշխատանքների լավագույն մասը (ի դեպ, ցուցահանդեսը բացել է հենց այդ թանգարան-արգելոցի տնօրեն, արվեստաբան Նիկոլայ Պոգրանովսկին)[6]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 թվականին՝ Ալյոնա Կիշի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, Բելառուսում թողարկվել են նրան նվիրված և նրա աշխատանքների ոճով ձևավորված փոստային ծրար ու նամականիշ[7]
- 2010 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել է նկարչուհու կյանքի ու ճակատագրի մասին պատմող փաստավավերագրական կինոնկար՝ «Маляваны рай» («Նկարված դրախտ») խորագրով[8], реж. Галина Адамович.
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մինսկյան ցուցահանդեսում
-
Նկարչուհու 100-ամյա հոբելյանի առթիվ թողարկված փոստային ծրարն ու նամականիշը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Катерина Карпицкая. «Непризнанная художница Алена Киш, райские ковры которой через десятки лет после ее смерти спасали из-под коров в хлевах 10 HTTPS://NN.BY/?C=LR&I=210920&LANG=RU». nn.by.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ Елена Гапова Женщины на краю Европы. — ISBN 9856723124
- ↑ Беларуская энцыклапедыя: У 18 т. Т. 8: Канто — Кулі / Рэдкал.: Г. П. Пашкоў і інш. — Мн.: БелЭн., 1999.
- ↑ Константин Церетели: как сочетаются грузинский лев и белорусский банк
- ↑ Exhibition Alena Kish in Gallery Mikhail Savitski 12.12.2013 Parfianok.JPG Kish's work at an exhibition in Minsk in 2013.
- ↑ Выставка «маляванок» Алены Киш: произведения искусства, которые теперь пылятся на чердаках Արխիվացված 2021-01-24 Wayback Machine(ռուս.)
- ↑ «Непрызнаная мастачка Алена Кіш, райскія дываны якой праз дзясяткі год пасля яе смерці ратавалі з-пад кароў у хлявах». Наша Ніва (բելառուսերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Беларусьфільм: Фільмаграфія». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Алена Кіш: гісторыя самагубства і пасмяротнага прызнання» [Alena Kish: a story of suicide and posthumous recognition] (բելառուսերեն). Nasha Niva. 2018 թ․ հունիսի 10. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.